Քաղաքական07:32, 07 Նոյեմբեր 2013
Դավութօղլու. «Եթե Ադրբեջանին կարողանանք համոզել, Հայաստանին անակնկալ կանենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի առաջ հանդես գալով անդրադարձել է հա-թուրքական
սահմանի խնդրին:
Ըստ «Աքշամ» օրաթերթի էլեկտրոնային կայքի` ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը հարց է ուղղել է Դավութօղլուին այն մասին, թե Իգդիրի շրջանում` հայ-թուրքական սահմանին և երկաթուղում նկատվում են որոշ աշխատանքներ, արդյոք դա սահմանի բացման նախապատրաստություն է նշանակում:
Ի պատասխան Դավութօղլուն նախ հաստատել է նման աշխատանքների իսկությունը, ապա նշել, որ իրենք նախապատրաստական գործեր են կատարում սահմանի բացման հարցում 2015-ին ընդառաջ: Բացի այդ ան նաև նշել է, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայ-թուրքական հարցը դարձյալ կապել է ղարաբաղյան հիմնախնդրի հետ` նշելով. «Մեր պահանջը մնում է նույնը. դուրս գան Ղարաբաղից: Այդ հարցում սպասում ենք առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի և հայ-թուրքական սահմանը, և երկաթգիծը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |