Քաղաքական13:21, 05 Նոյեմբեր 2013
Թուրքիայում արգելել են բացել Խոջալուի դեպքերին նվիրված թանգարանը

Թուրքական մայրաքաղաք Անկարայի
իշխանությունները թույլ չեն տվել Անկարայում բացել այսպես կոչված` Խոջալուի ցեղասպանության
թանգարան` նախաձեռնողներից պահանջելով փոխել կառույցի անվանումը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի էլեկտրոնային կայքի`Անկարայի
իշխանությունները պատճառաբանել են, որ թանգարանի անվան մեջ «ցեղասպանություն »
բառի առկայությունը դիվանագիտական տեսակետից խնդիրներ կարող է առաջացնել: Ուստի թանգարանի
բացման նախաձեռնությամբ զբաղվողներն այժմ նոր անվանում են որոնում:
Նշենք, որ Անկարայի Քըզըլջահամամ թաղամասում, որտեղ նախատեսվում
է կառուցել վերոնշյալ թանգարանը, Ադրբեջանի կառավարության աջակցությամբ ընթանում են նաև «Խոջալու» այգու շինարարական աշխատանքները:
1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն
միջազգային Human Right Watch իրավապաշտպան
կազմակերպության տվյալների, իսկ
Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել
է
ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի
բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց
որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ
և
հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի
ուշ
ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների
իրական քանակը հայտնի չէ, քանզի
պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ
բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ
հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |