Հասարակական08:43, 02 Նոյեմբեր 2013
Գաֆֆուր Թյուրքան. «Մուսուլման եղբայրներ, ինչ լավ է, որ չեք թողել, որ մոռանանք մեր հայկական արմատները»

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղար Գաֆֆուր
Թյուրքան մուսուլմանացված հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է, ով 4 տարի առաջ
մկրտվել է հենց նույն
եկեղեցում:
Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը զրուցել է Գաֆֆուր Թյուրքանի հետ, ով պատմել է, թե ինչպես է ցեղասպանությունից փրկվել իր պապիկը, ինչ միջավայրում են մեծացել, ինչպես են իրենց վերաբերվել, ինչու է որոշել վերադառնալ հայրերի կրոնին:
Թյուրքանը հայտնել է, որ իր մեծ ընտանիքից ցեղասպանությունից հետո միայն երեք երեխա են փրկվել՝ պապիկը, նրա եղբայրը և զամիկը: Վերջինս կարողացել է հետագայում փախչել Սիրիա: Երկու երեխաները գոյատևել են քրդերի տանը՝ նրանց ծառայություններ մատուցելով: Դաստիարակվել են քրդական և մահմեդական մշակույթի համաձայն և հայկականության հետ որևէ կապ չեն ունեցել, քանի որ ո՛չ եկեղեցի կար, ո՛չ էլ հայկական միջավայր:
«Մենք էլ այդ միջավայրում ենք ծնվել և այդ պատճառով էլ մեր մայրենի լեզուն քրդերենն է : Հայերենի և հայկականության հետ որևէ առնչություն չեն ունեցել»,- ասել է Թյուրքանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, դեռ փոքր տարիքից իմացել են իրենց հայկական ծագման մասին: Ըստ Թյուքանի՝ իրենց հայկական արմատները չմոռանալու հիմնական պատճառներից մեկն էլ մահմեդական միջավայրի վերաբերմունքն է եղել:
«Երբ մարդիկ իրենց ինքնությունը քողարկելու համար մուսուլման էին դառնում, սկսում էին նրանցից ավելի շատ նամազ անել: Օրինակ՝ իմ հայրը հաջ էլ է գնացել, սակայն ամեն անգամ, երբ բանավեճի մեջ էր մտնում, հակառակ կողմը միշտ նրան հիշեցնում էր. «տե՛ս, դու հայ ես, և քո մի չոփն անգամ հարամ է»: Նույն բաները նաև ինձ հետ են տեղի ունեցել: Այս վերաբերմունքով է, որ նման մարդիկ մեզ չեն թողել մոռանալ մեր ինքնությունը: Եվ ինչ լավ է, որ չեն թողել…»,- պատմել է Թյուրքանը:
Նշելով, որ 4 տարի առաջ 44 տարեկան հասակում մկրտվել է՝ այնուամենայնիվ, իրեն կրոնական մարդ չի համարում, քանի որ ո՛չ իսլամ դավանելիս և ո՛չ էլ քրիստոնեություն ընդունելուց հետո այդպիսին չի եղել: Մկրտվելով հիմնականում ցանկացել է ընդգծել իր հայկական ինքնությունը:
Թյուրքանը հայտնել է նաև, որ Դիարբեքիրում 100 տարի անց հայերենի դասընթացներ են բացվել: Դասընթացներին իր հետ միասին հաճախում են նաև իր 3 երերեխաները՝ Գյուլբինը, Իբրահիմը և Հուսեյինը: Երեխաներին հայկական անուններով չի անվանել, քանի որ վաղ տարիքում է ամուսնանացել և հայկական անուններ դնելու համարել դեռ այդ գիտակցույթյունը չի ունեցել: Իսկ զավականերից մեկին անվանել է Իբրահիմ՝ ի պատիվ ցեղասպանությունից փրկված իր պապիկի, ում հայկական անունը երբեք չեն իմացել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |