Քաղաքական12:55, 31 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի նախկին նախագահը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունից

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը մասնակցել է Բաքվում
կազմակերպված մարդասիրական միջազգային ֆորումին և հանդես եկել բացման խոսքով:
Դեմիրելը նշել է, որ 20-րդ դարավերջին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները նոր
աշխարհակարգի որոնման պատճառ են դարձել: Ըստ նրա` ներկայիս արագ փոփոխվող
աշխարհում նկատվում է քաղաքական ու տնտեսական ուժային կենտրոնների տեղափոխություն
արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ:
Դեմիրելն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը` խոսելով ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման կարևորությունից: Այդ չլուծված հիմնախնդիրը, Թուրքիայի 9-րդ նախագահի համոզմամբ, խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական պոտենցիալի հզորացմանը:
Թուրքական «Թայմ թուրք» լրատվականի տեղեկացմամբ` Դեմիրելը մասնավորապես ասել է. «Կարևոր է, որ Հայաստանը գիտակցի այն օգուտները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտ քայլեր կատարելու դեպքում»:
Նշենք, որ Սուլեյման Դեմիրելը Թուրքիայի նախագահի աթոռին պաշտոնավարել է 1993-2000
թվականներին: Իսկ մինչև նախագահ ընտրվելը բազմիցս զբաղեցրել է փոխվարչապետի և վարչապետի
պաշտոնները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |