Հասարակական14:13, 28 Հոկտեմբեր 2013
Թուրք լրագրող. «Ծիծեռնակաբերդում կրակն անմար է, իսկ մեխակները` միշտ թարմ»

Երևանում գտնվող թուրք լրագրող, «Թարաֆ» թերթի հոդվածագիր Օզլեմ Էրթանը, իր «Ցեղասպանության
հուշարձանում կնոջ թախծոտ ձայնը» վերնագրով հոդվածում կիսվում է Ծիծեռնակաբերդից և Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր
տպավորություններով:
Ստորև ներկայացնում ենք թուրք լրագրողի հոդվածը` որոշակի կրճատումներով.
«Հուշարձան բարձրանալիս օդի ջերմաստիճանը գնալով իջնում
է: Մրսելով`վերարկուիս կոճակները կոճկում եմ: Կամ Երևանի
կենտրոնի և Ցեղասպանության հուշարձանի գտնվելու վայրի միջև ջերմաստճանային
տարբերություն կա, կամ ես եմ այդպես զգում:
Ցեղասպանության հուշարձանին հասնելու պես կանացի մի ձայն է լսվում, թախծոտ
հայկական մեղեդի .Դլե յաման է երգում կինը: Գեղեցիկ և զգացմունքային ձայնը ծիծեռնակի
պես թևածում է օդում…
Ցավոտ անցյալի վկայությունները
Ցեղասպանության թանգարանը 98 տարի առաջվա մղձավանջը
արտացոլող հայելու է նման: 1915 թվականին տեղի ունեցածի մասին պատմող
լուսանկարների, փաստաթղթերի կողքով անհնար է պարզապես թանգարան այցելող մի
զբոսաշրջիկի նման հանգիստ անցնել: Հուզվում ես, տխրում. լուսանկարների մարդկանց
դեմքերին նայելիս սիրտդ ցավում է:
Առաջին բաժնում արևմտյան` այսինքն Անատոլիայի
հայերի մինչև 1915 թվականը ապրած կյանքի մասին է պատմվում: Հին թերթեր, մարդահամարի
տվյալներ, եվրոպացի զբասաշրջիկների` Արևմտյան հայերի առօրյայի մասին նոթեր և այլ
մանրամասներ:Թանգարանի գլխավոր սրահը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Մահվան երթ
Հայոց
ցեղասպանության հիշատակի օր համարվող ապրիլի 24-ին 235 հայ մտավորականներ
ձերբակալվել են ու ուղարկվել մի ճանապարհորդության, որը մահով պետք է ավարտվեր:
Թանգարանում նրանց նկարներն եմ նայում: Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Կոմիտաս
և այլոք: Անատոլիայի հայ հասարակության ինտելեկտուալները, որոնք մի քանի օրում բնաջնջվեցին:
Ցավի դաջվածքները
Դիտում ենք ռմբակոծված հայկական եկեղեցիների լուսանկարները: Այդ ժամանակաշրջանում
2 հազարից ավել եկեղեցի է ոչնչացվել: Ոչ միայն մարդիկ, այլ նաև նրանց հետքերն են
ջնջվել:
Այստեղ դաջված կանանց նկարներն էլ կան: Ընտանքիներին կորցրած, բռնությամբ մահմեդականացված,
թուրքացված, քրդացված հայ կանայք : Թանգարանի վերջին բաժնում նրանց նկարներն են:
Բոլորի ճակատներին նույն դաջվածքն է: Իրենց ապրած ցավի, ամոթի խորհրդանիշը
հանդիսացող դաջվածքներով պատմության մի մութ կետում կանգնած մեզ են նայում:
Անատոլիայի 12 վիլայեթները և անմար կրակը
«Թանգարանից դուրս գալով քայլում ենք դեպի ցեղասպանության հուշարձան: Դլե յամանը
դեռ հնչում է: Անատոլիայի հայերի ապրած 12 վիլայեթները խորհրդանշող քարե սյուների
ներսում անմար կրակն է վառվում: Կրակն անմար է, իսկ ցեղասպանության զոհերի հիշատակին դրվող մեխակները` միշտ թարմ…»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |