Քաղաքական07:58, 28 Հոկտեմբեր 2013
Sabah. Թուրքիան չի կարող անդամակցել ՄՄ-ին, եթե Հայաստանն էլ է անդամակցելու

Երեք տարի առաջ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից հիմնադրված, 600
մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունեցող Մաքսային միությանը (ՄՄ) Թուրքիայի
հնարավոր անդամակցության մասին քննարկումներին է անդրադարձել թուրքական «Սաբահ»
պարբերականը:
Օրերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով ընթացած նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել էր, որ Թուրքիան ցանկություն ունի միանալ ՄՄ-ին և որ այդ մասին անձամբ վարչապետ Էրդողանն է հայտնել:
Ավելի ուշ Թուրքիայի կառավարության աղբյուրներ հայտնեցին, որ Ղազախստանի հետ տարվող բանակցություններում եղել է նաև Թուրքիայի` ՄՄ-ին անդամակցելու հարցը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ անդամակցությունը ՄՄ-ին:
«Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի անդամակցության դեպքում օրակարգ է գալիս Հայաստանի հետ կապված ճգնաժամային հարցը: Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները շեշտել են, որ Թուրքիան չի կարող անդամակցել ՄՄ-ին, եթե Հայաստանն էլ է անդամակցելու»,- տեղեկացնում է «Սաբահ»-ը:
Նշվում է, որ Ղազախստանի հետ բանակցություններում ընդամենը մի քանի անգամ քննարկվել է Թուրքիայի անդամակցության հարցը: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով` պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի անդամակցության կապակցությամբ պաշտոնական ոչ մի դիմում կամ նախաձեռնություն առայժմ չի իրականացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |