Տարածաշրջան10:49, 25 Հոկտեմբեր 2013
Էրդողան. «Դիմում եմ իմ քուրդ եղբայրներին. հաշտեցման գործընթացը չի ավարտվել»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդերի հետ հաշտեցման
գործընթացը դեռևս չի ավարտվել:
Նախօրեին Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամներից Ջեմիլ Բայըքը
հայտարարել էր, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քրդերի հետ հաշտեցման գործընթացը ավարտելու վերաբերյալ հաշվարկներ
է անում: «ԱԶԿ-ն ավարտում է գործընթացը և դրա պատասխանը տալու է»,-ասել է Բայըքը:
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանը
ասելով, որ հաշտեցման գործընթացը չի ավարտվել:
«Արդեն մեկ տարի է երկրի արևելայն և հարավարևելյան շրջանները խաղաղությանը մթնոլորտում լինելով `լիահույս դեպի ապագա են նայում: Մայրերը այլևս չեն լալիս, տների վրա կրակ չեն բացում: Լեռները, որտեղ նույնիսկ թռչուն չէր թռնում, հիմա զբոսաշրջիկներ են ընդունում: Մենք ասել ենք, որ այդ շրջանների գարունը մնայուն կլինի: Ժողովուրդը այդ գարնան ու խաղաղության համը զգացել է: Մի տեղ, որտեղ զենքերի ձայնը լռել է, և այլևս ուժ չի գործադրվում, այդտեղ ամեն խնդիր իր լուծումը կստանա:
Դիմում եմ իմ քուրդ եղբայրներին. հաշտեցման գործընթացը չի ավարտվել,
շարունակվում է: Եկեք այս խաղը դադարեցնենք: Ձեռք ձեռքի , ուս ուսի տված քայլենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |