• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 04:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:35, 14 Հոկտեմբեր 2013

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին:

Նա, նշելով, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է,-«Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք:
Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք: Սակայն այդ նույն ժամանակաշրջանում չկարողացանք նույնը անել մեր բարեկամ երկրների հետ: Վրաստան կարող ենք մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով: Այո, Սիրիայի հետ խնդիրներ ունենք: Իսկ Եգիպտոսի դեպքում`հեղափոխական ռեժիմը չենք կարող օրինական համարել: Խնդիրը մեր մեջ չէ, հակառակ կողմում է:»

Անդրադառնալով Թուրքիայի` Հայասատանի հետ ունեցած խնդիրներին` Դավութօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ներկայումս ավելի լավ են քան 10 տարի առաջ էր ու ավելացրել. «Երանի հնարավոր լինի ավելի լավացնել հարաբերությունները
: Հայաստանի հետ 2009 թվականին արձանագրություններ ստորագրեցինք: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց շարունակել Ադրբեջանում գտնվող հողերի օկուպացումը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հայերի նախաձեռնությանը` ասելով է, որ ինքը շարունակում է այդ հարցով բանակցությունները շվեյցարացի գործընկերոջ `նախարար Բուրխալտերի հետ:
«Հույս ունեմ  բանակցությունները գոհացուցիչ արդյունքներ կտան: Այս հարցում միակողմանի քայլերը Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է Դավութօղլուն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}