Քաղաքական14:35, 14 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտաքին գործերի
նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին
տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ»
քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին:
Նա, նշելով, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրենց սկզբունքային
ծրագիրն է, ասել է,-«Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման
համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում
Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման
պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը
այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք: Սակայն այդ նույն
ժամանակաշրջանում չկարողացանք նույնը անել մեր բարեկամ երկրների հետ: Վրաստան
կարող ենք մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով: Այո, Սիրիայի հետ խնդիրներ
ունենք: Իսկ Եգիպտոսի դեպքում`հեղափոխական ռեժիմը չենք կարող օրինական համարել:
Խնդիրը մեր մեջ չէ, հակառակ կողմում է:»
Անդրադառնալով Թուրքիայի` Հայասատանի հետ
ունեցած խնդիրներին` Դավութօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները
ներկայումս ավելի լավ են քան 10 տարի առաջ էր ու ավելացրել. «Երանի հնարավոր լինի
ավելի լավացնել հարաբերությունները: Հայաստանի հետ 2009 թվականին արձանագրություններ ստորագրեցինք: Սակայն
Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց շարունակել Ադրբեջանում գտնվող հողերի
օկուպացումը»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը
անդրադարձ է կատարել նաև Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հայերի
նախաձեռնությանը` ասելով է, որ ինքը շարունակում է այդ հարցով բանակցությունները
շվեյցարացի գործընկերոջ `նախարար Բուրխալտերի հետ:
«Հույս ունեմ բանակցությունները
գոհացուցիչ արդյունքներ կտան: Այս հարցում միակողմանի քայլերը Թուրքիա-Հայաստան
հարաբերություններին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |