Քաղաքական12:00, 08 Հոկտեմբեր 2013
Էրդողան. «Որքան ստամբուլցին, նույնքան էլ տրապիզոնցին և վանեցին է այս երկրի տերը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
ելույթ է ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում: Ելույթի
ժամանակ նա անդրադարձել նաև «ժողովրդավարացման փաթեթում» տեղ գտած կարևոր կետերից
երկուսին՝
1. դպրոցներում «Ես թուրք եմ, ես իրավացի եմ» աշակերտական ամենօրյա երդման կարգի վերացմանը,
2. գլխաշոր կրելու արգելքի վերացմանը:
Վարչապետը քննադատել է նշյալ բարեփոխումների դեմ արտահայտվողներին:
«Այս հանրապետության հիմքերը դրվել են 1920 թվականի ապրիլի 23-ին, իսկ հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին: Որքան ստամբուլցին, նույնքան էլ էդիրնեցին, տրապիզոնցին, վանեցին, հաթայցին է այս հանրապետության տերը: Այս երկրում ուրիշները տիեզերքից չեն եկել: Քրդերեն, արաբերեն, լազերեն խոսողները հանրապետության ստեղծումից հետո չեն եկել: Նամազ անողները, գլխաշոր կրողները ուրիշ տեղերից չեն եկել այս երկիր»,- վարչապետի խոսքերը մեջբերում է թուրքական «Վաթան» օրաթերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |