Հասարակական08:47, 07 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում հայ կաթոլիկ դպրոցը վերածում են հյուրանոցի

Թուրքիայում դատական գործընթաց է
սկսվել
«Անարատ հղիություն» հայ կաթոլիկ օրիորդաց դպրոցը առանց թույլտվության վերակառուցելու համար:
Թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը հայտնում է, որ
դպրոցը հյուրանոցի վերածելու նպատակով առանց թույլտվության շինարարություն սկսելու համար դատարանի առջև կկանգնեն դպրոցի հիմնադրամը տնօրինող և շինարարությունը իրականացնող ընկերության ղեկավարները՝ ընդհանուր առմամբ
7 հոգի, որոնց նկատմամբ
2-5 տարվա ազատազրկում է
պահանջվում:
Մեղադրանքում նշվում է, որ հյուրանոցի վերակառուցման նախագիծը սկզբում հաստատվել էր, սակայն մասնագետների կողմից պատրաստված տեխնիկական զեկույցից հետո համապատասխան պետական մարմինը որոշել էր վերանայել նախագիծը: Այս որոշմանը հակառակ հետագայում պարզվել էր, որ
վերակառուցման աշխատանքները ավարտին էին հասցվել:
Պատասխանող կողմն էլ հերքում է
իր
մեղքը՝ նշելով, որ շինարարական աշխատանքների համար ունեցել են
բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ այդ թվում մշակույթի պահպանության կոմիտեի կողմից տրված թույլտվությունը:
Նշվում է, որ «Անարատ հղիություն»
հայ
կաթոլիկ օրիորդաց դպրոցը գտնվում է
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:
Այն 1978 թվականին գրանցվել է, որպես պատմամշակութային արժեք, իսկ 1993 թվականից ընդգրկվել է
քաղաքի տեսարժան վայրերի ցուցակում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |