Մշակութային12:47, 04 Հոկտեմբեր 2013
Վանի բնակիչը իր այգին վերածել է հայկական և քրդական քաղաքակրթություների թանգարանի

Վանի նահանգի Իրիշաթ գյուղում բնակվող 58-ամյկա Շահվելաթ Քըլըչը պեղում է հայկական
և քրդական քաղաքակրթություններին պատկանող գտածոներ, դրանցից որոշները քանդակում է
քարերի վրա և հավաքում իր այգում` այն վերածելով ցուցահանդես-թանգարանի: Նա, թեև
չունի քանդակագործի մասնագիտական կրթություն, բայց մանկուց գործ է ունեցել քարերի
հետ և աստիճանաբար զարգացրել իր հմտությունները: Հիմա էլ փորձում է ձեռք բերած
գիտելիքները ծառայեցնել երկու ժողովուրդների մշակույթին:
Թուրքական «Հաբեր fx» կայքը, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Քըլըչն իր այգում ապրեցնում է հայկական և քրդական պատմությունները»:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Քըլըչը դժգոհել է թուրքական պետության` մշակութային ժառանգությունների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Նա ցավով նշել է, որ Թուրքիայում ոչնչացվել է հայկական ու քրդական նյութական մշակույթի կարևոր արժեքներ: Այնուամենայնիվ, դեռ կան մշակութային ժառանգության մի մասը, որը հնարավոր է փրկել:
«Այն, ինչը ոչնչացվեց, տեր չկանգնեցինք: Բայց հիմա գոնե պիտի տեր կանգնենք` փրկելու մնացած մասը: Եթե ինձ տրվի հնարավորություն, ես պատմական հնագույն գտածոները կվերականգնեմ և կնպաստեմ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Շահվելաթ Քըլըչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |