Հասարակական07:36, 02 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հրեա կամ հույն, իսկ 1913-ին` 5-ից մեկն էր

Ըստ պաշտոնական վիճակագրության` Թուրքիայում բնակվող հայերը 50 հազար են,
հրեաները` 28 հազար, հույները` 2 հազար: Մինչդեռ 100 տարի առաջ` 1913 թվականին, ոչ
մահմեդական էր Թուրքիայի սահմաններում ապրող ամեն 5-րդ բնակիչը:
Այս մասին հայտնում է «t24» լրատվական կայքի սյուն վարող թուրք բլոգեր Բառան Ալփ Ունջուն: Նա ուշադրություն է հրավիրում վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների վրա: Նա բնորոշմամբ`1915-ի ողբերգությունից հետ և Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման տարիներին ժողովրդագրական պատկերը փոխվեց, արդեն ոչ մահմեդական էր ամեն 40-ից միայն մեկը:
«Դա էլ կարծես քիչ էր, հետո էլ վրա հասան 1934-ի Թրակիայի դեպքերը, ունևորության հարկը, սեպտեմբերի 6-7-ի վայրագություններն ու թալանը, «Հայրենակից, թուրքերեն խոսիր» արշավները և այլն: Իսկ Կիպրական հարցով 1964-ից սկիզբ առավ ահաբեկման քաղաքականությունը ազգային փոքրամասնություններին նկատմամբ: Այսպես եկանք հասանք մինչև մեր օրերը,- գրում է Ալփ Ունջուն` շարունակելով,- Եթե կլորացնենք թվերը, ապա կստացվի, որ վիթխարի 80 միլիոնի մեջ մնացել է ընդամենը 80 հազար ոչ մահմեդական: Տոկոսային հարաբերությամբ սա կազմում է 0.001: Այսինքն ամեն 1000 մարդուց միայն մեկն է հայ, հրեա կամ հույն»:
Այս կապակցությամբ հոդվածագիրը հիշեցնում է հետազոտող-լրագրող Միխայիլ Վասիլիադիսից լսած մի անեկդոտ: Թուրքիա այցելած օտարերկրացիները, երբ իմանում են, որ այդ երկրում ապրում է 2000 հույն, այսպիսի հարց են տալիս. «Իսկ ո°ր հյուրանոցում են ապրում»:
Ոչ մահմեդական բնակչության ժողովրդագրական պատկերի փոփոխության հետևանքով է, որ տասնամյակների ընթացքում խիստ նվազեցին հայ, հույն և հրեա աշակերտների թիվը հանրակրթական դպրոցներում: Այսպես` 2012-2013 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում սովորել է 3137, հույնական դպրոցներում` 230, հրեականներում` 688 աշակերտ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |