Քաղաքական11:26, 18 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի հայատյաց ուժերը հանդիպում են ունեցել

«Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Աբբաս
Բոզյելը այցելել է «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միություն (ASİMDER): Այցի
շրջանակներում Աբբաս Բոզյելը հանդիպել է ASİMDER միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյի,
ինչպես նաև ղեկավար խորհրդի այլ ներկայացուցիչների հետ: Գյուլբեյը իր գոհունակությունն
է հայտնել՝ կապված Աբբաս Բոզյելի այցելության հետ և ապա հավելել, որ Թուրքիայում քաղաքականությամբ
զբաղվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) նման
կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը իրենց համար մեծ պատիվ է: Գյուլբեյն
անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին, ապա նշել, որ աշխարհի մակարդակով իրենք ձգտում են «ցեղասպանության անիրավությունը
ջրի երես դուրս բերել»:
Ըստ թուրքական «հաբերվան» լրատվական կայքի, Բոզյելը իր հերթին նշել է, որ իրենց կուսակցությունը հավանություն է տալիս ASİMDER-ի ծավալած գործունեությանը: Բոզյելը կարծիք է հայտնել, որ ցեղասպանության հարցում ASİMDER-ի կատարած աշխատանքը Թուրքիայի համար շատ կարևոր է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |