Քաղաքական07:32, 10 Սեպտեմբեր 2013
Թուրք հոդվածագիրը` Թուրքիայի, Հայաստանի ու Իսրայելի մասին

Թուրքական «Աքշամ» թերթի սյունակագիր Ֆիքրեթ Այդեմիրն իր հոդվածում
ուշադրության է առել այն թեման, թե ինչպես է երբեմն առ երբեմն Թուրքիայի
աշխարհագրական դիրքը եվրաինտեգրման կոնտեքստում քննարկման առարկա դառնում:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ «արդյոք Թուրքիան եվրոպական մայրցամաքի տարածքում
է գտնվում» հարցադրումը երբեք չի հանվում օրակարգից:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությոuնները ամենից ջերմ շրջանն էին ապրում, եվրոպական կառույցներում և եվրահամայնքում դարձյալ քննարկվում էր Թուրքիայի աշխարհագրական դիրքը»,- գրում է Ֆիքրեթը:
Վերջինս Թուրքիայի հետ զուգահեռներ է անցկացնում Հայաստանի ու Իսրայելի օրինակները: Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ օրինակ Հայաստանի ու Իսրայելի աշխարհագրական դիրքը կարծես երբեք քննարկման նյութ չի դառնում:
«Հայաստանը Թուրքիայի ամենաարևելյան հարևանն է, բայց կարողանում է վերջին տարիներին շատ ջերմ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ: Եվ ոչ ոքի մտքով չի անցել քննարկում բացել Հայաստանի աշխարհագրական դիրքի վերաբերյալ»,- նշում է թուրք հոդվածագիրը:
Նույնն էլ` Իսրայելը: Տարիներ շարունակ այդ երկիրը ներկայացնող արվեստագետները մասնակցում են «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթին, մեկ անգամ էլ նույնիսկ հաղթող ճանաչվել, բայց ոչ ոք, ըստ Ֆիքրեթի, երբևէ չի հարցրել, թե արդյոք Իսրայելւ Եվրոպայում է գտնվում:
Վերջում հոդվածագիրը տարակուսանք է հայտնում, մի°թե այդ ամենը կարող է պատահականություն լինել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |