Մարզական10:22, 09 Սեպտեմբեր 2013
Գեզիի դեպքերը խանգարեցին, որ 2020-ի օլիմպիադան Ստամբուլում անցկացվի
Թուրքական մամուլն
անհանգստություն է հայտնում, որ Արգենտինայում տեղադրվել են հակաթուրքական բնույթի
ցուցապաստառներ: Մասնավորապես թուրքական «Հաբեր 3» էլեկտրոնային լրատվամիջոցը
տեղեկացնում է, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գովազդային
վահանակների մեջ կան այնպիսիները, որոնք 2020թ. օլիմպիական խաղերը Ստամբուլում
անցկացնելու դեմ քարոզչություն են իրականացրել: Ցուցապաստառներում պատկերված է թուրք ուժային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին: Այդ պաստառների
վրա գրված է եղել. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում օլիմպիադա չի կարող
կազմակերպվել»:
Նշենք, որ 2020-ի Օլիմպիադան իրենց հարկի տակ
ընդունելու համար պայքարում էին Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն: Քվեարկության
արդյունքներով հաղթել է Տոկիոն: Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ
նստաշրջանում ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ 2020 թվականի ամառային
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Օլիմպիկական խաղերը Ստամբուլում չանցկացնելու հիմնական պատճառը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող վարկածի, ամռանը Գեզի զբոսայգու պահպանության շարժումից սկիզբ առած հակակառավարական լայնամասշտաբ բողոքի ակցիաներն են եղել և դրանց դեմ իշխանությունների կիրառած անհամաչափ ուժը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Միջազգային մամուլի ուշադրության կենտորնում է հայտնվել Թուրքիայի նախագահի՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանող հերթական հայտարարությունը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |