Քաղաքական10:21, 07 Սեպտեմբեր 2013
Արգենտինահայերը Էրդողանին կդիմավորեն բողոքի ակցիայով

Թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվական կայքը հայտնում է, որ Արգենտինայի հայերը պատաստվում են բողոքի ակցիա անցկացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով 2020 թվականի օլիմպիադան հյուրընկալող քաղաքի ընտրությանը մասնակցելու համար Բուենոս Այրես է ժամանել:
Ըստ թուրքական աղբյուրի` «Հայ երիտասարդական միությունը»
Էրդողանի դեմ բողոքի ակցիա անցկացնելու կոչով է հանդես եկել,
որի մեջ ասվում է, «Բոլոր հայերին կոչ ենք անում հանուն արդարության բողոքել Թուրքիայի և Էրդողանի դեմ»:
Նշվում է, որ հայերը, վաղը առավոտյան հավաքվելով քաղաքի կենտրոնում, շարժվելու են դեպի
«Հիլթոն» հյուրանոց, որտեղ էլ տեղի է ունենալու 2020 թ.-ի օլիմպիական քաղաքի ընտրությունը: Թեկնածու քաղաքների մեջ ընդգրկված է նաև Ստամբուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |