Քաղաքական08:06, 26 Օգոստոս 2013
Քըլըչդարօղլու. «Թուրքիայի վարչապետին վայել չէ լաց լինելը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ, «Ժողովրդահանրապետական
կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, Աֆիոնկարահիսար նահանգում հանդիպում
է ունեցել համերկրացիների հետ, որի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական ու արտաքին
քաղաքական մի շարք հարցերի:
Ըստ թուրքական «Հաբեր1» լրատվական կայքի տեղեկացման` ընդդիմադիր կուսակցապետը ուղիղ եթերով թողարկվող հաղորդման ժամանակ լաց լինելու համար քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ Էրդողանի հուզմունքի ու արցունքների պատճառը Եգիպտոսի քաղաքացիական խռովությունների ժամանակ սպանված 17-ամյա մի աղջկա անժամանակ մահն էր:
«Մենք էկրան դուրս չենք գալիս լացելու: Այդպես դու ես էկրանններին երևում ու արտասվում անճար ու անզորի պես: Պատվախնդիր մարդը սովորաբար իր երկրի խնդիրների լուծումն է գտնում, ոչ թե լացում: Թե չէ անելանելության կետին հասնելուց և աշխարհից մեկուսացած դրության մեջ ընկնելուց հետո հեռուստաէկրան դուրս գալը և լաց լինելը վայել չէ Թուրքիայի Հանրապետության վարչապետին»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկա դրությունից ու արդյունքներից: Նշելով, որ Անկարան կորցրել է իր հարևան երկրների մեջ եղած իր բարեկամներին` Իրանին, Իրաքին, Սիրիային:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |