Քաղաքական08:50, 24 Օգոստոս 2013
Թուրքիան սպառնում է Հայոց ցեղասպանության օրիանգիծը ընդունած պատգամավորներին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից հույների, ասորիների և հայերի ցեղասպանության ճանաչումից հետո երկու երկրների միջև «դիվանագիտական պատերազմը» շարունակվում
է:
Թուրքական «Հաբեր 3» լրատվական
կայքը հայտնում է, որ Սիդնեում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գյուլսերեն Չելիքը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հիշեցրել էր
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը այն մասին, որ
հայկական օրինագծի օգտին քվեարկած պատգամավորներին Չանաքքալեի ճակատամարտի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հնարավորություն չի տրվի:
Այս հիշեցումը նոր քննարկումների տեղիք էր տվել:
Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օֆերելը, ով նախագծի ընդունման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել, թուրք հյուպատոսին հակադարձել է, ասելով. «Իրականությունը չեք կարող
թաքցնել, գլխավոր հյուպատոսի հայտարարությունը
սարսափելի պնդում է, որն ուղղված է ազատությունների դեմ»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով ճանաչել է 20-րդ դարում Թուրքիայի կողմից հույների, ասորիների ցեղասպանությունը և վերահաստատում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 1997թ-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |