• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:12, 20 Օգոստոս 2013

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. «Եգիպտոսի նախագահը «Twitter»-ում էջ չունի»

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. «Եգիպտոսի նախագահը «Twitter»-ում էջ չունի»

Թուրքական «Դեմոքրաթ հաբեր» լրատվական կայքը անդրադարձել է Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ Եգիպտոսի ժամանակավոր  նախագահ Ադլի Մանսուրի թվիթերյան գրառումը:

Թուրքական կայքը, հղում տալով ադրբեջանական Trend.az-ին, փոխանցում է, որ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրյուքչուն  հերքել է տեղեկությունը, թե Եգիպտոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունի:

«Եգիպտոսում մեր կապերի միջոցով պարզել ենք, որ այս տեղեկությունը ճիշտ չէ: Ինչպես մեզ հայտնել են Եգիպտոսից, երկրի նախագահը «Twitter»-ում միկրոբլոգ չունի»,-նշել է Գյումրյուքչուն:

Իսկ ահա թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն  էլ գրում է, որ ՄԱԿ-ում (Միացյալ Ազգերի Կազմակերպությունում) Եգիպտոսի ներկայացուցիչները հայտնել են գործակալությանը, որ նախագահ Մանսուրը «Twitter»-ում գրանցված չէ, իսկ ՄԱԿ-ում վերոնշյալ թեմայով որևէ նախաձեռնություն չկա:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի` «Twitter» միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.

«ՄԱԿ մեր ներկայացուցիչները ստորագրելու են միջազգային փաստաթուղթ, որն ընդունում է թուրքական բանակի կողմից իրականացված և մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}