Քաղաքական11:45, 19 Օգոստոս 2013
Թուրքիայի պատասխանը Եգիպտոսին` Հայոց ցեղապանության ճանաչման հարցով

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն արձագանքել է մամուլում հայտնված այն
տեղեկությանը, ըստ որի, Եգիպտոսի նոր իշխանությունները մտադիր են Հայոց
ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել ՄԱԿ-ում: Նշենք, որ այդ մասին «Twiter»
միկրոբլոգում գրառում էր կատարել Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Ի պատասխան Բոզդաղն ասել է, որ Եգիպտոսում իշխանությունները լեգիտիմ չեն:
«Այդ իսկ պատճառով մեզ համար ոչ մի օրինականություն չունի օրենքից դուրս գտնվող կառավարության ընդունելիք որոշումները»,- ըստ թուրքական «Հաբեր7»-ի` ասել է Բոզդաղը:
Նա նաև նշել է, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբաններ, այլ ոչ թե պատգամավորները, քանի որ խորհրդարանների ընդունած բանաձևերը երբեք չեն կարող փոխել պատմական փաստերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 42 նահանգ և աշխարհի երկու տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին նախորդ դարասկզբի այդ հանցագործությունն անվանել է ցեղասպանություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |