Միջազգային08:19, 19 Օգոստոս 2013
Եգիպտոսի նոր իշխանությունները Հայոց ցեղասպանությունն ընդունող փաստաթուղթ են ստորագրելու

Թուրքական «Թայմթուրք» լրատվական կայքը տագնապ է հայտնում, որ եգիպտական հեղաշրջումը Թուրքիայի համար նոր խնդիրներ կառաջացնի Հայոց ցեղասպանության հարցում: Եգիպտոսի հեղափոխական ղեկավարությունը քանիցս մեղադրել է Թուրքիային իր ներքին գործերին խառնվելու մեջ: Իսկ ահա Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նույն աղբյուրի, վերածվել է Թուրքիայի դեմ սպառնալիքի:
Նման եզրահանգման համար հիմք է ծառայել Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի` «Twitter» միկրոբլոգում կատարած հետևյալ գրառումը:
«Միացյալ Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ) մեր
ներկայացուցիչները ստորագրելու են միջազգային փաստաթուղթ, որն ընդունում է
թուրքական բանակի կողմից իրականացված և մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած
Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |