Քաղաքական09:54, 16 Օգոստոս 2013
Աբդուլլահ Գյուլ. «Թյուրքալեզու երկրների հաջորդ գագաթնաժողովը Ղարաբաղում անցկացնելու մեծ ցանկություն ունեմ»

Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված
թյուրքալեզու երկրների գործարար համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում:
Նա նշել է, որ թյուրքական աշխարհի նոր տրանսպորտային հաղորդակցման նախագծերը փոխում
են տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչպես նաև ժամանակակից «մետաքսի ճանապարհի» ստեղծմամբ թյուրքական աշխարհի
բարօրությունը հսկայական առաջընթաց կգրանցի:
Թուրքիայի նախագահը
անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Գյուլը, թյուրքական պետությունների
դիվանագիտական խնդիրներին անդրադառնալիս ասել. «Պետք է վերջ դրվի բռնազավթմանը: Թյուրքալեզու երկրների հաջորդ գագաթնաժողովը միասին Ղարաբաղում
անցկացնելու մեծ ցանկություն ունեմ»:
Ըստ թուրքական «Ինտերետհաբեր» լրատվական կայքի` Աբդուլնահ Գյուլի խոսքերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենասեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա պետք է լուծվի:
«Դրա համար մենք կշարունակենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |