Միջազգային12:35, 15 Օգոստոս 2013
Եգիպտոսը Թուրքիային մեղադրում է իր ներքին գործերին խառնվելու մեջ

Թուրքական «Աքշամ»
թերթի տեղեկացմամբ` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը տարածել է
պաշտոնական հաղորդագրություն, որով Թուրքիային մեղադրում է իր ներքին գործերին
խառնվելու մեջ:
«Թուրքիան անցել է իր
չափ ու սահմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եգիպտոսի
իշխանությունները թեև մտահոգություն են հայտնում վերջին օրերի հարյուրավոր զոհերի
կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ նշում են, որ ոստիկանությունը ստիպված է
ուժի միջոցով երկրում վերահաստատել օրինական կարգ, քանի որ այլընտրանք չի մնացել:
Կահիրեն ըմբռնումով
մոտենալով Եգիպտոսում կատարվող արյունալի բախումների վերաբերյալ այլ երկրների
հայտնած մտահոգությանը`այդուամենայնիվ, անընդունելի համարել Թուրքիայի և Քաթարի
պահվածքը:
Հիշեցնենք, որ
Թուրքիան եգիպտոսյան իրադարձությունները բնորոշել էր որպես կոտորածներ և ՄԱԿ-ի
անվտանգության խորհրդին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կոչ արել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |