• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 22:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:01, 03 Օգոստոս 2013

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարությունը հրաժարական է տվել

Ինչպես հայտնում է «CNNTurk» լրատվական ծառայությունը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության  (ՀԿԹՀ) վարչապետ տկն Սիբել Սիբերը նախագահ Դերվիշ Էրօղլուին ներկայացրել է կառավարության հրաժարականը: Այն բանից հետո, երբ հուլիս 28-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վաղաժամ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երկրի գործադիր իշխանությունը նախապատրաստեց իր հրաժարականը:

Նախագահ Էրօղլուն մինչև նոր կառավարության ձևավորումը Սիբերին հանձնարարել է շարունակել պաշտոնավարությունը: Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը գումարվելու է օգոստոսի 12-ին, որի ժամանակ օրենսդիրի երդման արարողությունն է տեղի ունենալու: Այնուհետև նախագահ Էրօղլուն պատգամավորներից մեկին հանձնարարելու է 15-օրյա ժամկետում ձևավորել կառավարություն:

Նշենք, որ Կիպրոսի բնակչության մեծամասնությունը` գրեթե 80 տոկոսը, հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3.000 տարի առաջ, 18 տոկոսը թուրքեր են, որոնք այստեղ հաստատվել են 16-րդ դարից սկսած: Իսկ 1974-ին թուրքիական բանակը պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: ՀԹԿՀ-ն դեսպանատուն ունի Թուրքիայում և դիվանագիտական ներկայացուցչություններ 9 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում։ ՀԹԿՀ-ն զբաղեցնում է Կիպրոս կղզու մեկ երրորդը, մայրաքաղաքը Նիկոսիան է: Կիպրոսի Հանրապետությունից անջատող բաժանման գիծը համարվում է բուֆերային գոտի և պաշտպանվում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից։ 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}