• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 12:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:12, 30 Հուլիս 2013

Թուրք հոդվածագիրն անդրադարձել է Բելգիայում ցուցադրված Հայաստանի մասին փ/վ ֆիլմին

Թուրք հոդվածագիրն անդրադարձել է Բելգիայում ցուցադրված Հայաստանի մասին փ/վ ֆիլմին

Թուրքական «Աքշամ» թերթում լույս է տեսել հոդվածագիր Ֆիքրեթ Այդեմիրի՝ Հայաստանի վերաբերյալ  հոդվածը:

Ստորև, որոշ կրճատումներով  ներկայացվում է հոդվածը. 

«Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ավարտվել են «Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտի» ստեղծելու վերաբերյալ  բանակցությունները: ԵՄ Արտաքին գերատեսչության բարձր ներկայացուցիչ Քաթերին Աշթոնը, ինչպես նաև Եվրոխորհուրդի (ԵԽ) հարևանության և ընդլայման հարցերով պատասխանատու Ստեֆան Ֆյուլեն Հայաստանի հետ ստորգվրած պայմանագրերի հետ կապված իրենց գոհունակությունն են հայտնել: Հայաստանը Եվրոպայի հետ անցած տարի 1 միլիարդ եվրոյի առևտուր է կատարել:  Հայաստանի արտաքին առևտրի 1/3 կատարվում է Եվրոպայի հետ: Վերոնշյալ պայմաագրով սպասվում ապրանքաշրջանառության ծավալների  ևս 15%-ի աճ: 

ԵՄ և Հայաստանի միջև «Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտի» ստեղծելու վերաբերյալ  բանակցությունների ավարտվելուն պես, հենց նույն օրը երեկոյան, բելգիական հեռուստաընկերությամբ Հայաստանի մասին փաստավավերագրական ֆիլմ է ցուցադրվել: Մի քանի տարի առաջ «Մեքքա գնացող ճանապարհը» վավերագրական ֆիլմերի շարքով ճանաչելիություն ձեռք բերած Ջան Լեյերը, այս անգամ, 11 մասից բաղկացած  «Երեկոյի երկիր գնացող ճանապարը» փաստավավերագրական ֆիլմերի շարքն է պատրսատել: «Մարդկության պատմության ճանապարհորդությունը» բաժնում մի ենթաբաժին  էլ Հայաստանին է առաձնացվել: 

Ֆիլմում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին ուղղված խոսքն է մեջբերվում. «Ղարաբաղը մենք հետ վերցրեցինք, իսկ Արարատը նվաճելու հերթը ձերն է»: Այս տողերը ֆիլմում շատ հաճախ էր ցուցադրվում: Ասվում է, որ Արարատը հայերի ազգային խորհրդանիշն է: Սակայն շեշտադրվում է, որ այս ազգային խորհդանիշը 70 տարի առաջ՝ սահման գծելիս, հանձնվեց «հավերժ թշնամի» Թուրքիային: Արարատ լեռը հայերի տեսանկյունից բավական կարևոր է: Քանի որ Նոյի տապանը հենց այս լեռան վրա է հանգրվանել: Եվ Նոյը, ով համարվում է առաջին մարդը, համարում են, որ հայ է եղել:

Հայաստանում և Երևանի փողոցներում բոլորի երազանքը Արարատ սարն է:  Այնտեղ՝ Խոր Վիրապում, մի վայր է ստեծվել, որտեղից կարելի է  տեսնել Արարատ սարը: Ֆիլմում  հանդիպում ենք Վերգինե Սվազլյանի հետ, ով իր կյանքը նվիրել է 1915 թվականնի իրադարձությունների պարզաբանմանը և լուսաբանմանը: Նա 1915 թվականի դեպքերի հիման վրա ավելի քան 70 գիրք է հեղինակել: Նրա երազանքը միակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և Արարատը միացվի Հայաստանին: Սվազյլանի խոսքերի համաձայն ԽՍՀՄ սահմանները 1990-ականներին վերստին առանձնացվեցին, Հարավսլավիայից էլ 7-8 նոր պետություն է ձևավորվել: «Ինչու՞ Հայաստանի և Թուրքիայի սահմանը վերստին չգծվի»  հարցը նա օրակարգ է բերում:   

Ֆիլմում երեք տարբեր թեմաներ են շեշտադրվում. 1915 թվականը, Արարատ լեռը և աղքատության պատճառով ԽՍՀՄ ժամանակաշրջանի հանդեպ կարոտը: Հայաստանում լրջորեն 2015 թվականին են նախապատրաստվում՝ ամբողջ աշխարհում 1915 թվականի դեպքերը հիշատակելու համար»:  

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ
Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ

«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}