• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:13, 03 Հուլիս 2013

Թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` բանակցելու Թվիթերի հետ

Թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` բանակցելու Թվիթերի հետ

Թուրքական «Հյուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Թվիթեր սոցցանցի ղեկավարությունը մերժեց թուրքական կառավարության Գեզի զբոսայգում բողոքի ակցիաների մասին տեղեկություններ ստանալու պահանջները, Թուրքիայի Կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի կարգադրությամբ` նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհրդի ներկայացուցիչներն անցած շաբաթ մեկնել  են ԱՄՆ Սիլիկոնային հովիտ` հանդիպելու սոցցանցի ղեկավարության հետ:

Նշվում է, որ Գեզի զբոսայգու դեպքերի զարգացումներում սոցցանցերը, այդ թվում նաև Թվիթերը մեծ դերակատարում են ունեցել: 

Պատվիրակությունը սոցցանցի ղեկավարների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերվել են Թվիթերի միջոցով քրեական հանցագործություններին: Սպասվում է, որ եկող շաբաթ հայտարարություն կարվի Թվիթերի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:

Հիշեցնենք, որ Գեզի» զբոսայգու խնդրի հետ կապված դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցն անվանել է «անդորր խաթարող», քանի որ այդտեղ հրապարակվում էին բազմաթիվ գրառումներ թուրք ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ: Ավելի ուշ Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ առաջարկով, որպեսզի «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերը Թուրքիայում անցկացվող ցույցերի ժամանակահատվածում համագործակցեն երկրի կառավարության հետ: 

«Twitter» սոցիալական ցանցի և նույնանուն ընկերության նախագահ Դիք Կաստոլոն Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տեղյակ է «Twitter»-ի մասին Էրդողանի գնահատականից և հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք չենք խմբագրում «Twitter»-ում տեղ գտած գրառումները, և հարթակն ինքնին նման խմբագրումների կարիք չունի»,-ասել է նա:

Ի տարբերություն «Twitter»-ի` «Facebook» սոցիալական կայքը նախնական մերժումից հետո, այնուամենայնիվ, համաձայնել է հանդիպել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցության նախագիծը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}