Ցեղասպանություն08:26, 03 Հուլիս 2013
«Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» խոսքերին ծափահարող թուրքական դպրոց կա

«Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել» այս խոսքերին ծափահարող թուրքական դպրոց կա»: Այսպիսի բովանդակությամբ գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում թուրքական «Ա հաբեր» լրատվական կայքը:
Վերոնշյալի հետ կապված թուրքական մեկ այլ լրատվական «մինութ15» կայքը հրապարակել է թուրքական «Թաքվիմ» թերթի սյունակագիր Էրգյուն Դիլերի հոդվածը:
Ստորև ներկայացված է հոդվածի Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը.
«Գեզիի իրադարձություններին այժմ սատարող մի դպրոցում շատ կարևոր հյուր էր եկել 2008 թվականին: Իսկ ո՞վ էր եկել: Այդ դպրոցի շրջանավարտները տարիներ հետո տեղ են զբաղեցնելու երկրի ղեկավար մարմինների կազմում: Թո՛ղ իմանան: Ահա, հենց այդ դպրոցում շատ կարևոր մի մարդ էր եկել: Սպասում էի, թե ո՞վ է նա: Նա այդ ժամանակ կարդինալ Բերգոլիոն էր, իսկ այժմ` Հռոմի պապ Ֆրանչեսկոն:
Ընդհանրապես չէի լսել:
Նա այցելելով Ստամբուլ՝ դպրոցներից մեկում համաժողով կազմակերպեց: Թուրք աշակերտների և մանկավարժների աչքերի մեջ նայելով ասաց. «Հայոց ցեղասպանությունը թուրքերն են արել. Ձեր կողմից դա ընդունելը պայման է»: Հավատացե՛ք, դահլիճը ծափահարությունից ուղղակի պայթեց: Ե՛վ աշակերտները, և մանկավարժները հոտնկայս ծափահարում էին: Ստամբուլի սրտում այսպիսի բաներ են տեղի ունեցել, սակայն ոչ ոք տեղյակ չի եղել:
Շատ էի զարմացած:
Այսպիսով սա էլ «Հռոմի պապի «Գեզին» էր:
Գեզիի իրադարձությունների մասնակիցների շարքերում նմանները շատ կան»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |