Ցեղասպանություն13:33, 28 Հունիս 2013
Երուսաղեմի հայոց պատրիարք. «Աշխարհի վերջը չի լինի, եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Երուսաղեմում հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանն
իսրայելական «Haaretz» թերթին տված հարցազրույցում ասել է. «Եթե դուք ինձ հարցնում
եք, ապա նրանք պետք է ճանաչեն ցեղասպանությունը: Ի՞նչ կլինի, եթե նրանք ճանաչեն
այն: Աշխարհի վերջը չի լինի,- նշել է պատրիարք Մանուկյանը և հավելել,- Ես վախենում
եմ, որ քրիստոնյա չի մնա այս երկրում: Սկսվել է քրիստոնյաների գաղթ, քանի որ
քաղաքը չի օգնում հայերին` ծաղկել: Ոչ ոք չգիտի, ոչինչ Հայաստանի կամ հայերի
մասին: Անգամ նրանց մտահոգությունների ցուցակում տեղ չենք գրավում: Մենք չենք
պատկանում համայնքին, նրանք չեն ընդունում մեզ որպես անդամներ: Մենք երրորդ կարգի
քաղաքացիներ ենք»:
Երուսաղեմում բնակվող բազմաթիվ հայերի պես Մանուկյանն էլ է
Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ: Երուսաղեմի հայերը կարծում են, որ
Իսրայելի` 1915թ իրադարձությունների վերաբերյալ լռությունը կապված է Թուրքիային
նախապատվություն տալու հետ:
Եպիսկոպոս Արիս Շիրվանյանն էլ իր հերթին նշել է. «Մենք ոչ
մի իրավական խնդիր չունենք նրանց հետ: Պաղեստինցիները նույնպես չեն ճանաչել Հայոց
ցեղասպանությունը: Իսլամական բոլոր երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
քանի որ թուրքերը մուսուլմաններ են»,- նշել է Հրեական համալսարանի հայոց լեզվի և
պատմության ուսուցիչ Յոավ Լոեֆը նշել է, որ հայերը երկար, շարունակական
ներկայություն ունեն այստեղ` առնվազն չորրորդ դարից ի վեր, քանի որ Հայաստանն
առաջին ազգն էր, որ 301թ-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |