Ցեղասպանություն09:25, 26 Հունիս 2013
Թուրքիան անհանգստացած է Վատիկանում պատմական փաստաթղթերի հնարավոր հրապարակմամբ

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Today’s Zaman»-ը, Վատիկանում Թուրքիայի
դեսպան Քենան Գյուրսոյը, անդրադառնալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինի` առաջին
համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց
ցեղասպանության մասին հայտարարություններին, նշել է, որ Վատիկանը Հայոց
ցեղասպանությունը ճանաչելու դեռ որևէ խոստում չի տվել:
Միևնույն ժամանակ պարբերականի հետ զրույցում Բուրսայի «Ուլուդաղ» համալսարանի պրոֆեսոր, Հայկական հարցի փորձագետ Բարըշ Օզդալն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վատիկանի չեզոք դիրքորոշումը և Հռոմի Պապի անձնական դիրքորոշումն այդ հարցի շուրջ կարող են հանգեցնել Վատիկանի արխիվներում պահվող պատմական փաստաթղթերի հանրայնացմանը:
«Արխիվների բացման պարագայում Թուրքիան կարող է ճգնաժամի առաջ կանգնել փաստերի ներկայացման հարցում»,- ասել է պրոֆեսորը:
«Today;s Zaman»-ը հիշեցնում է, որ Հռոմի պապի մոտեցումը 1915թ-ի Հայոց ցեղասպանության հարցին հայտնի էր դեռ 2006-ին, երբ նա Արգենտինայի կարդինալն էր: Դեռ այն ժամանակ կարդինալ Ֆրանցիսկոսը նշել էր, հայերի ջարդերն Օսմանյան Թուրքիայի ամենալուրջ հանցագործությունն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |