Միջազգային12:36, 20 Հունիս 2013
Դավութօղլուի կոչը ՍԾՏՀ անդամ երկրներին

Ուկրաինայի
նավահանգստային Օդեսսա քաղաքում մեկտեղվել են Սևծովյան տնտեսական
համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ եվրաատլանտյան և
եվրասիական տարածաշրջանների բարեկեցությունն ու կայունությունը կախված է
սևծովյանից, քանի որ վերջինս գտնվում է տրանսպորտային հանգույցի և էներգակիրների
փոխադրման գծի վրա:
Այդ իսկ պատճառով Դավութօղլուն անդամ երկրներին կոչ է արել կազմակերպությանն աջակցելու համար ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել և համատեղ նախագծի հիմնադրամում ներդրում ունենալ:
Դավութօղլուն հաջողություն է մաղթել Էդվարդ Նալբանդյանին կազմակերպության նախագահությունը Ուկրաինայից Հայաստանին անցնելու կապակցությամբ և Թուրքիայի անունից պատրաստակամություն հայտնել` նպաստելու Հայաստանի նախագահության շրջանի արդյունավետությանը:
Ծրագրված է, որ «ՍԾՏՀ» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հաջորդ հավաքը կայանա Երևանում ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |