Միջազգային13:20, 19 Հունիս 2013
ԱՄՆ կոնգրեսում «Գեզիի վտանգ» կա

Թուրքական «Սաբահ»-ի հաղորդմամբ` Ամերիկայի թուրքական միությունների
ֆեդերացիայի նախագահ Ալի Չընարը Թուրքիայում տեղի ունեցած «Արտերկրում բնակվող
թուրքերի համերաշխություն» խորագրով կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Ամերիակայի և
այնտեղ բնակվող թուրքերի` Գեզի այգու հետ կապված մոտեցումներին:
Չընարն ասել է, որ ԱՄՆ հասնող լուրերը ամբողջապես չեն արտացոլում Գեզիի դեպքերի իրական էությունը:
Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի նախագահ Էրգուն Քըլըկովալըն էլ ասել է, որ լրատվամիջոցները CNN-ի New York Times-ի գլխավորությամբ Թուրքիայի դեպքերը շարունակում են ներկայացնել իբրև Թուրքիայում ծավալվող ներքին պատերազմ:
Թուրքական կազմակերպությունների ղեկավարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի արձագանքներից հետո նրանք հանդիպում են կոնգրեսականների ու սենատորների հետ` նրանց ճիշտ տեղեկություններ տալու նպատակով: Ալի Չընարն էլ ավելացրել է, որ ցավում են, որ որոշ թուրքեր New York Times-ում հայտարարություններ անելով, ստվեր են գցում իրենց երկրի համբավի վրա:
Չընարը անդրադարձել է նաև հայկական ու հունական լոբբիին`
զգուշացնելով, որ հնարավոր է` վերջինների ջանքերով ԱՄՆ կոնգրեսում էլ ներկայացվի Եվրոպական խորհրդարանում
Գեզի այգու դեպքերի վերաբերյալ ընդունված բանաձևի նման մի բանաձև: Չընարը
տեղեկացրել է, որ բանաձևի կանխարգելման նպատակով իրենք լրատվական
կազմակերպություններին ամբողջական պատկերն արտացոլող և դեպքերի իրական դրդապատճառները
ներկայացնող նամակներ են գրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախատեսվում է, որ նիստին ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ունալ Ուսթելը նշել է, որ ցանկանում են ամրապնդել մեր հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս անդամ երկրների հետ։

Թուրքիայի ծայրահեղ աջ սուննի իսլամիստական «Մեծ միություն» (BBP) կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին անդրադարձել է Իսրայել-Իրան հակամարտությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |