• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:53, 15 Հունիս 2013

Financial Times. «Էրդողանը Լիր արքայի պես զզվեցրել է»

Financial Times. «Էրդողանը Լիր արքայի պես զզվեցրել է»

Թուրքական «Հաքիմիյեթիմիլիյե»  կայքը մեջբերում  է Financial Times թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդներին, որն իր հոդվածում գրում է` Էրդողանն այսուհետև  պետք է ուշադրությունը ոչ թե Թաքսիմ հրապարակի, այլ սեփական կուսակցության վրա դարձնի, քանի որ հիմնական պայքարը հենց «Արդարություն և զարգացում կուսակցության» ներսում է ընթանալու:

Հոդվածում նաև նշվում է, որ Թաքսիմը Թահրիր հրապարակը չէ , Էրդողանն էլ  Հոսնի Մուբարաքը չէ:Այս առումով խնդիրը, ըստ հոդվածագրի, պետք է այլ տեղ փնտրել: Նա կարծում է, որ Էրդողանը, 10 տարի իշխանության ղեկին լինելով, «արբած է իշխանության ուժով»:

Էրդողանը, իր համառության դիմաց քաղաքական վերահսկողություն չհանդիպելով,  իրեն համարել է մի առաջնորդ, որն ինչպես և Աթաթուրքը նույնականացվում է ազգի հետ: Սակայն,  ի տարբերություն  Աթաթուրքի, ով մեծ գեներալ էր` Էրդողանը գործում է վերջին պատերազմը մղող գեներալի պես: Հոդվածում նշվում է, որ վարչապետը Լիր արքայի պես «զզվեցրել է»: Էրդողանը չի հասկանում,  թե որքան տարբեր շրջանակներից են Թաքսիմում և այլ քաղաքներում ցույցերի մասնակիցները:

«Նրա օգտին չքվեարկողները, ինչպես և քվեարկողները չեն ցանկանում նրա հրամայողական, կարգադրողական կառավարման մոդելի ներքո գտնվել»:

Այսուհետ հիմնական շարժումը ԱԶԿ-ի և նրա շուրջ է ծվավալվելու:

«Եկող տարի հավանաբար  նոր սահամանադրության և ԱԶԿ հիմնադիրներից ներկայիս վարչապետ Աբդուլլահ Գյուլից նախագահությունը խլելու համար  հանրաքվե կանցկացվի: Վարչապետը թուրքերին բաժան-բաժան անող և նախագահական համակարգին անցնելու գործընթացի այս համատեղ նախագծի ծուղակում է մնացել: Այս ճգնաժամի ընթացքում Էրդողանը նորից իր կոշտ դիրքորոշումը ցույց տվեց, իսկ մինչև այդ Գյուլը, ավելի փափուկ քաղաքականություն  որդեգրելով, այսպիսով բանալին իր ձեռքը վերցրեց: Եթե Էրդողանը ցանկանում է  նախագահ դառնալ, ապա անհրաժեշտ է, որ պաշտոնից հրաժարվի, այսպիսով կուսակցությունը, որը քվե բերող այլ առաջնորդի փնտրտուքների մեջ է , կթոթափի իր վրայի ծանրությունը»,- եզրափակել է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}