• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:28, 13 Հունիս 2013

Գեզի զբոսայգին երկու մասի է բաժանել ամերիկաբնակ թուրքերին

Գեզի զբոսայգին երկու մասի է բաժանել ամերիկաբնակ թուրքերին

Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձությունները և մասսայական դժգոհության դրսևորումներն իրենց ազդեցությունն են թողել նաև արտասահմանում բնակվող թուրքերի վրա: Բնապահպանականից սկսված, այնուհետև հակակառավարականի վերածված բողոքի միջոցառումները, սակայն, ոչ միանշանակ են ընդունվել թուրքական սփյուռքում: Մասնավորապես Միացյալ Նահանգներում բնակվող թուրքերը այս հարցում բաժանված են երկու ճամբարների` Գեզին պահողների և Գեզին հանձնողների:

Ըստ թուրքական «Գիրեսուն» էլ-կայքի` ԱՄՆ-ում ձևավորվել է «Ամեն ինչ հանուն Թուրքիայի» պլատֆորմը, որը ծրագրել է հունիսի 15-ի Նյու Յորքում բողոքի հանրահավաք անցկացնել և դատապարտել Թուրքիայում տեղի ունեցող ցույցերն ու զանգվածային անկարգությունները: Պլատֆորմի անդամները տարածել են մամուլի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է, որ զանգավածային անկարգությունները վնաս են հասցնում թուրքական պետության վարկանիշին: Ուշադրություն է հրավիրվել մասնավորապես այն հանգամանքին, որ փողոցային մարտերը, հրապարակային հանրահավաքները վտանգում են նաև զբոսաշրջությանը Թուրքիայում: Պլատֆորմն իր նպատակն է հռչակել Միացյալ Նահանգներում ապահովել թուրքական պետության և ներթուրքական խռովությունների մասին ճիշտ ընկալումը:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը  բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ  փամփուշտներ և հատուկջոկատայիններ:  Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և  ընդգրկեցին  Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}