Միջազգային14:09, 12 Հունիս 2013
Սպիտակ տան և ՄԱԿ-ի արձագանքը Թուրքիայում ընթացող իրադարձություններին

ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենը
Թուրքիայի Թաքսիմ հրապարակում և Գեզի զբոսայգում տեղի ունեցող իրադարձությունների
վերաբերյալ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասված է.
«Խոսքի ազատության իրավունքը
օգտագործող անհատներին քրեական պատասխանատվության ենթարկելու ցանկացած
նախաձեռնություն և սադրանքները ճնշելու ցանկացած
կողմի գործադրած սաստիկ մեթոդները
անհանգստացում են մեզ: Հավատում ենք, որ այսօրվա իրադարձությունների
հետևանքով առաջացած խնդիրը երկխոսության միջոցով
կլուծվի»:
Բացի այդ Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) ևս Թուրքիայի
իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է արել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Բան Կի-Մունի անունից հանդես եկած խոսնակ Մարթին Նեսիրկին ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարը անհրաժեշտ է համարում, որ կողմերի միջև առաջացած տարակարծությունը
չեզոքացվի երկխոսության միջոցով: Ժողովրդավարական երկրի հիմնական սկզբունքներից հանդիսացող
հավաքական իրավունքի և խոսքի ազատության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերել, իսկ
ցույցերը պետք է խաղաղասիրական բնույթ կրեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |