Միջազգային09:44, 12 Հունիս 2013
Թուրք գործիչը կոչ է արել ոտքի հանել դիվանագետներին` պայքարելու հայերի դեմ

Թուրքական «Հաբերլեր» լրատվական
կայքը հայտնում է, որ հայերը Ժնևի վրա ճնշում են գործադրում հուշարձան կանգնեցնելու համար: Արևմտյան Շվեյցարիայի
կազմակերպությունների միության նախագահ Ջելալ Բայարը նախազգուշացրել է, որ հայերը
ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող «Արիանա զբոսայգում» ցանկանում են հուշարձան
կանգնեցնել:
Ջելալ Բայարը հայտնել է, որ այն
վայրում, որտեղ պետք է տեղադրվի հուշարձանը, անմիջապես վերջինիս հետևում գտնվում է
հայտնի հնդիկ առաջնորդ Գանդիի արձանը: Ըստ Բայարի` Գանդիի արձանի հարևանությամբ
նման հուշարձանի կանգեցնումն ամբողջովին հակասում է Գանդիի գաղափարներին:
«Ռազմավարական
նշանակություն ունեցող վայրում նման հուշարձանի տեղադրման դեպքում այն միջազգային
հնչեղություն կստանա: Քանի որ ՄԱԿ-ի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1945 թվականին,
իսկ այդ դեպքերը տեղի են ունեցել 1915թ.-ին, հետևաբար այդ ցանկությունն անօրինական
է: Ես սա համարում եմ հայակական սադրանք: Այս դեպքում մեր դիվանագետները պետք է
լավ աշխատեն, այս հարցը անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պետք է հասցնել:
Նախաձեռնությունը պատկանում է Ժնևի հայկական համայնքին է: Մեզ հայտնի է, որ Ժնևի
հայկական համայնքն այդ հուշարձանի համար 120 հազար շվեյցարական ֆրանկի օգնություն
է ցուցաբերել: Մյուս կողմից կարևոր է նշել, որ ես նրանց առաջարկել եմ միասին
եղբայրության հուշարձան կառուցել, սակայն
առաջարկս մերժել են: Դիվանագիտությունը ժամ առաջ գործի պետք է անցնի` հետո
պահը կարող է կորցնենք»,- ասել է Ջելալ Բայարը:Ermenihaber.com
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |