Միջազգային06:59, 12 Հունիս 2013
Առաջին կին վարչապետը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹԿ) նոր կառավարությունը,
նախագահ Դերվիշ Էրօղլուի հանձնարարությամբ, ձևավորելու է ընդդիմադիր «Հանրապետական
թուրք», «Միացյալ ուժեր» և «Դեմոկրատական» կուսակցությունների միասնական թեկնածու
տկն Սիբել Սիբերը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀԿԹՀ-ի կառավարությունը ցրվել էր, քանի որ անվստահության քվեր էր ստացել խորհրդարանից: Իսկ մինչև այդ իշխող կուսակցության կառավարությունը խորհրդարանում արդեն զրկվել էր մեծամասնություն կազմող ուժ լինելուց, քանի որ կուսակցական 8 պատգամավոր վայր էին դրել իրենց մանդատները:
«Տեխնոկրատներից կառավարություն կազմող Սիբելը կլինի առաջին կին վարչապետը ՀԿԹԿ-ի 30 տարվա պատմության մեջ»,- նկատել է տալիս թուրքական «Զաման» պարբերականը:
Նշենք, որ թուրքական զորքերը Կիպրոսի հյուսիսում բնակվող թուրքերին պաշտպանելու պատրվակով 1974-ին ներխուժել են կղզի և օկուպացրել վերջինիս տարածքի գրեթե 40 տոկոսը: Այնտեղ ստեղծել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն , որը մինչ օրս ճանաչել են միայն Թուրքիան և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |