• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 18:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:23, 12 Հունիս 2013

Արևմտյան մամուլը միաձայն քննադատում է Էրդողանին

Արևմտյան մամուլը միաձայն քննադատում է Էրդողանին

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթը ներկայացնում է Ստամբուլի Գեզի զբոսայգու համար մղվող պայքարին հետևող միջազգային մամուլի արձագանքը:
Ստորև ներկայացնում ենք
արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի դեպքերին:

BBC
. «Թուրքիան վտանգավոր ջրերում է»

«BBC» -
ի Ստամբուլի թղթակիցը իր հրապարկման մեջ նշում է, որ  Էրդողանի «այլևս հանդուրժողականություն չենք ցուցաբերի»  հայտարարությունը նոր բախումների է հանգեցրել ոստիկաններին և ցուցարարներին:

«Թուրքիան խորը ճգնաժամի մեջ է, և  անվճռականորեն  է շարժվում առաջ: Նրանք բնակչության մեծ մասին օտարացրեցին  և չկարողացան վախեցնել արցունքաբեր գազով:  Աշխարհի ամենաառանցքային մահմեդական ժողովրդավարություններից մեկը վտանգավոր ջրերում է»:

Guardian. «Էրդողանը նմանվում է Մարգարետ Թետչերին»

Անգլիայի ամենահայտնի թերթերից մեկը` «Guardian»-ը,  գրում է, որ Թուրիքայում տեղի ունեցող իրադարձություններում ցավալի հեգնանք կա : Թերթը հիշեցնում է Էրդողանի ` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մոբարաքի
մասին  ասած խոսքերը, թե «ոչ մի կառավարություն առանց ժողովրդի ցանկության ոտքի վրա մնալ չի կարող»  և ավելացնում, որ հիմա հենց ինքը` Էրդողանը,  քաղաքացիական շարժմանը մասնակցող մարդկանց անվանում է «ավազակ» ու «օտարերկյրա  գործակալ»:

Թերթը նշում է,
որ Էրդողանի չփոփոխվող կեցվածքը հիշեցնում է  Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերին, ով ասում էր. «խոսքիցս հետ չեմ կանգնի» և մեջբերում Էրդողանի խոսքերը. «եթե  այս ամենը որպես կոշտություն է ընկալվում , ուրեմն ցավում եմ, բայց  Էրդողանը չի փոխվի»:
«Նա , որ բանակը հետ ուղարկեց զորանոց, խորքային պ
ետության ուժը հետ մղեց, Թուրքիայում ժողովրդավարական ազատությունների հարցում բարեփոխումներ արեց, այսօր ինչպես երևում է, դրանց իսկ հետևանքները չի կարող գլուխ բերել:

Independent.
«Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում»

«
Independent» թերթում հրապարակված «Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում» հոդվածում ասվում է, որ եթե նույնիսկ Էրդողանի կոշտ դիրքորոշումն իր աջակիցների կողմից ողջունվում է, ապա դա կարճ կտևի.

«Կոշտ խաղալը և ընդդիմադիրներին որպես թշնամի ներկայացնելը կռվող առաջնորդների պաշտպանական ստանդարտ մեխանիզմներից է: Վարչապետը չի ցանկանում ցույցերը լուրջ ընդունել , և սա հետագայում կարող է լինել մի սխալ, որի համար նա կզղջա»:

Washington post. «Ցուցարարները տնտեսության համար խնդիրներ կստեղծեն»

Ամերիկայում տպագրվող «Washington post» թերթը գրում է, որ գնալով ահագնացող ցույցերը կարող են բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:  Ըստ պարբերականի` տարածաշրջանում կայուն և աճող թուրքական տնտեսության վրա ցույցերը վատ ազդեցություն կունենան:

The Times. «Սպասում եք, որ ծնկի° կգամ»

Անգլիական «The Times»-ը Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հրապարակումը վերնագրել է այսպես` «Ծնկի գալո՞ւս եք սպասում: Էրդողանը ոստիկաններին կարգադրել է ցրել ցուցարարներին»:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետը կիրակի օրը հայտարարել է. «Համբերությանս բաժակը լցվում է» որից հետո, հաջորդ օրը առավոտյան ոստիկաններն  արցունքաբեր գազով ու ջրցանմեքենաներով սկսեցին ցրել ցույցերը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար
Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}