Տարածաշրջան11:49, 07 Հունիս 2013
Էրդողանի կուսակիցը դատապարտել է իշխանությունների պահվածքը և հրաժարականի դիմում ներկայացրել

Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը հայտնում է, որ իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Իգդիրի նահանգային կառույցի քարտուղար Մեհմեթ
Սոյուքը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել` մատնանշելով վերջին
օրերին կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Մասնագիտությամբ իրավաբան Սոյուքը, որը 7 տարի շարունակ եղել է ԱԶԿ-ի
նահանգային կառույցի քարտուղարը, իր հրաժարականը հիմնավորել է երկու պատճառով:
1. Ստամբուլում կառուցվելիք 3-րդ կամուրջը կրելու է Սելիմ Ահեղ սուլթանի անունը:
2. Գեզի զբոսայգու համար քաղաքացիների մղած պայքարի նկատմամբ իշխանությունների
դրսևորած վերաբերմունքը:
«Վերջին շրջանում քաղաքական շարժման, որի շարքերում տարիներ շարունակ գտնվել եմ և աշխատել, փոփոխված համակարգը, առաջ քաշած ելույթները և գործողությունները հասել են այնպիսի չափերի, որ անհամատեղելի են իմ անձի, աշխարհընկալման և հոգևոր արժեքների հետ: Հասարակությանը լարվածության մեջ է պահում այն, որ ճնշում է գործադրվում այլ կարծիք ունեցողների վրա: Իշխանությունների սիրտ կոտրող հռետորաբանության, այլ հավատքի տեր անձանց օտարման և նվաստացման պատճառով հրաժարվում եմ իմ պաշտոնից», - հայտարարել է Մեհմեթ Սոյուքը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |