Հասարակական10:59, 22 Մայիս 2017
Աթաթուրքն արվամոլ էր. նրան մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ

Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի` Թունչայ Թոքաթ անունով թուրք բլոգերն իր բլոգում և ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ ծովափին պառկած նկարը և գրել. «Աթաթուրքն արվամո՞լ է եղել»:
Այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել: Թուրքիայի քաղաքացիներից մեկը դիմել է դատարան` պահանջելով բլոգերի հիշյալ հրապարակումը ճանաչել որպես վիրավորանք Աթաթուրքի հասցեին և համապատասխան քրգործ հարուցել:
Բլոգերն իր ցուցմունքում նշել է, որ Աթաթուրքի համասեռամոլ լինելու վարկածն իրեն չի պատկանում և նա դա վերցրել է թուրք հեղինակ Ռըզա Նուրի գրքից:
Դատախազ Նեվին Օզքանը, հիշեցնելով, որ Նուրի վերոնշյալ գրքի վերաբերյալ հետաքննությունը դադարեցվել է, բլոգերի անմեղ լինելու մասին որոշում է կայացրել: Սակայն մեղադրող կողմի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Հայցվորի բողոքը քննել է Անատոլիայի 7-րդ ծանր հանցագործությունների դատարանը և հակաիրավական է ճանաչել վերոնշյալ որոշումը` պահանջելով նոր հետաքնություն:
Նշենք, որ Թունչայ Թոքայն Աթաթուրքին վերաբերող իր հրապարակման մեջ գրել է, որ Աթաթուրքին շատ լավ ճանաչողներից մեկը` Ռըզա Նուրը, իր «Կյանքս և հիշողություններս» գրքի 4-րդ հատորում գրել է Աթաթուրքի արվամոլ լինելու մասին:
Թոքայը, հղում անելով Ռըզա Նուրի գրքին, գրում է. «Աթաթուրքին մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ: Միջադեպին ականատես է եղել անձամբ Աթաթուրքի կինը Լաթիֆեն: Նա ասել է. «Արածդ ամեն բան կուլ եմ տվել , սակայն այս մեկը չեմ կարող»: Մի քանի օր անց Լաթիֆեն բաժանվել է Աթաթուրքից:»
Բլոգերը գրում է, որ Ռըզա Նուրը Թուրքիայի Հանրապետության կրթության առաջին նախարարն է եղել: Այնուհետև 12 տարի ստիպված է եղել ապրել ատերկրում` աքսորի մեջ: Աթաթուրքի մահվանից անմիջապես հետո հայրենադարձվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |