Հոդված14:49, 30 Ապրիլ 2013
Գուցե մի կո՞ղմ թողնենք խոշոր խաղացողներին ու սկսենք շարքային թուրքից

Հայ մարդու համար վիրավորական է, երբ որևէ թուրք, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, այն սուտ կամ կեղծիք է անվանում: Մեզանից շատերը ընդդիմանում, զայրանում ու ցասումով են լցվում՝ չկարողանալով զսպել իրենց զզվանքն ու ատելությունը նման լկտի վերաբերմունքի համար: Սակայն մեզանից քչերն են փորձում հասկանալ այդ թուրքին, խորանալ նրա վերաբերմունքի դրդապատճառների մեջ: Մենք այսօր այնքան ենք տարված մեծ տերությունների վերաբերմունքով, որ ուշադրությունից դուրս ենք թողել Թուրքիային և նրա հասարակությանը: Չէ որ վերջին հաշվով Թուրքիան պիտի ընդունի ցեղասպանությունը, այլ ոչ թե Եվրոպան կամ այլ աշխարհամաս: Իսկ ի°նչ կլինի, եթե մենք հասնենք այն արդյունքին, որ բոլորն ընդունեն ցեղասպանության ոճիրը բացի
Թուրքիայից: Այս տարբերակն ամեն դեպքում չպետք է բացառել: Որքան էլ մենք փնովենք Թուրքիային և սպասենք, թե ուր որ է այդ պետությունը ներսից կպայթի, այնուամենայնիվ Թուրքիան շարունակում է կայուն կերպով զարգանալ: Ավելին, այդ երկիրը նպատակ ունի մինչև 2023թ. (Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակ) տեղ գրավել աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակում: Հայաստանն այսօր հեռու է տնտեսական զարգացվածությամբ կամ քաղաքական կշռով Թուրքիայի հետ համեմատվելուց: Ու այդ ուղղությամբ կարծես թե մեզանում առանձնակի մեծ ջանքեր չեն էլ ներդրվում:
Այդ կերպ փաստորեն երկու հնարավոր թվացող տարբերակներ՝ աշխարհի հզորների միջոցով ստիպելու և կամ հզորանալով անձամբ ստիպելու տարբերակները կարծես ի չիք են դառնում: Ի°՚նչ անել ապա: Իսկ միգուցե մի կո°ղմ թողնենք աշխարհի խոշոր խաղացողներին ու սկսենք շարքային թուրքից և հասկանանք, որ այդ թուրքն այնքան էլ մեղավոր չէ, որ ժխտում է իր պապերի կատարած ոճիրը: Քանի որ նա ծնված օրվանից լսել է, որ հայերը վատն են, հայերը դավաճան են: Դպրոցական դասագրքերում նույնպիսի վատ բնորոշումներ է կարդացել հայերի մասին, ուսուցիչները նրան նույնն են սովորեցրել և նույնիսկ տեսել, թե ինչպես իրենից ավագները միմյանց վիրավորելու համար «հայ» բառն են օգտագործել: Եվ այսպես արդեն մի քանի սերունդ: Շարքային թուրքն անտեղյակ է հայկական ջարդերի իրական էությունից: Երբեմն էլ ճիշտ հակառակը գիտի:
Այսօր աշխարհում գիտատեխնիկական սրընթաց զարգացումների շնորհիվ տեղեկատվությունը գնալով ավելի ու ավելի հասանելի է դառնում: Ու ասել, որ տեղեկատվության հասանելիությունը չի ազդել թուրքական հասարակության գոնե մի փոքր մասի՝ Հայկական հարցի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա, սխալ կլինի: Սակայն այդ գործընթացը մեկ օրվա կամ մեկ տարվա խնդիր չէ, քանզի տասնամյակներով մի գաղափարով սնված հասարակությանը դժվար է կարճ ժամանակում հակառակը համոզել: Ամեն դեպքում դրա համար անհրաժեշտ է ժամանակ ու քրտնաջան աշխատանք: Իսկ թե որքան ժամանակ կպահանջվի շարքային թուրքին դարձի բերել դեպի
պատմական ճշմարտություն, մեծապես կախված է մեր քրտինքից ու ջանքից, ոչ
թե երազից ու հույսից:
Ռաֆայել Սահակյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |