• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:24, 26 Ապրիլ 2013

Թուրքիայի Մշակույթի նախարարը Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի Մշակույթի նախարարը Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի  Մշակույթի և զբոսաշրջության  նախարար Օմեր Չելիքը հարցազրույց է տվել  Թուրքիայում 2 լեզվով հրապարակվող հայկական «Ակոս» թերթին: Նախարարի  հարցազրույցը, որը տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հաջորդ օրը, աչքի է ընկել այս հարցում Թուրքիայի որդեգրած քարոզչական հայտարարություններով:
«Այս ամենը ցեղասպանությունը, որպես  իրողության ապացուցելու  ջանքեր չեն արդեն: Մի ծայրահեղ գաղափարախոսություն, մի տեսակ հաշվեհարդար է: Այնտեղ, որտեղ հաշվեհարդար կա, ոչ մեկի մոտ առերեսվելու, ձերբազատվելու միտք անգամ չի ծագի: Որպիսզի այդպես լինի, անհրաժեշտ է  հրաժարվել հաշվեհարդարի փնտրտուքներից» :
Նախարարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ այդ ժամանակը համընկնում է կայսրության անկման հետ, երբ մեծ ցնցումներ էին տեղի ունենում, որի պատճառով բոլոր էթնիկ խմբերը դառնություններ են կրել, որոնցից յուրաքանչյուրն էլ մեծ ողբերգություն է:

Հարցին, թե արդյոք Թուրքիան ցեղասպանության հարցի իրավական և քաղաքական հետևանքներից խույս տալու պատճառով է «ցեղասպանություն» արտահայտությունից խուսափում, նախարարը հետևյալ կերպ է պատասխանել. «Շատ անկեղծորեն և ցեղասպանության բոլոր նշանակությունները աչքի առաջ առնելով` ասում եմ, որ, ըստ իս, այստեղ տեղի ունեցած դեպքերը հնարավոր չէ անվանել ցեղասպանություն: Այստեղ, մեծ խառաշփոթի, իշխանության բացակայության ժամանակ փոխադարձ կոտորածներ են տեղի ունեցել:»

Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի և «ցեղասպանության լոբբիի» գործողությունների շարքին հետևելիս, ամբողջ հայկական սփյուռքը այս հարցին պարզ մոտեցում է ցուցաբերում: «Այստեղ հայակական ինքնությանն էլ է մեծ վնաս հասցվում: Հայերի և թուրքերի իրենց խնդիրները երկխոսոությամբ լուծման գործում արգելակիչ դեր են խաղում: Եթե ցեղսպանության լոբբիի այս սխալ գործողություններին պատասխանելու նպատակով  պատասխան գործողությունների ծրագիր առաջ բերենք, ապա այն մեզ կդարձնի հայերի և թուրքերի սեփական խնդիրները շիտակ խոսելուն խոչընդոտող մեխանիզմի մի մասի: Մենք չպետք է դառնանք այդ մեխանիզմի մի մասը: Պետք է պահպանենք մեր սառնասրտությունը: Անհրաժեշտ է, որ մեր հայ բարեկամները, եղբայրները սա ճիշտ ընկալեն: Եթե պահանջվում է, որ խնդիրը  թուրքերը կատարեն, ապա մենք ոչ  միայն հայական հարցի, այլև այս երկրում տեղի ունեցած բոլոր ողբերգությունների հարցում ամբողջովին հաշիվները մաքրելու, առեևեսվելու, ձերբազատվելու քաղաքական մարտահրվերների մեջ ենք: Եթե Սփյուռքի` թուրքերի հետ խոսելաձևը լինի ցեղասպանության լոբինգի առաջ բերած կաղապարների շրջանակում, ապա այդ լոբբին անցյալում հայերի նկատմամբ բռնություն կիրառողների հետ նույն նպատակին ծառայություն մատուցած կլինի: Սրա դեմ համատեղ, միասնական կեցվածք, դիրքորոշում պետք է ցուցաբերենք: Այս ասելու պահից սկսած ցեղասպանության լոբբին սա ներկայացնում է, որպես թուրքերի կողմից հայերին բաժանելու փորձեր:
Սակայն մեր վերաբերմունքը հստակ է` մենք պետք է սփյուռքի հետ ավելի շատ խոսենք: Անհրաժեշտ է այս հարցում ուղիղ հայերի հետ խոսել, և սա քարոզչության լեզվով չենք կարող անել: Եթե մենք ցեղասպանության լոբբին նույնկերպ պատասխանենք, ապա կկորցնենք հայերի հետ երկխոսելու հնարավորությունը: Քարոզչությունը, որպես կապի, շփման ձև, պետք է դուրս հանենք: Սա, նաև Ադրբեջանը ընդգրկելով, ամբողջ տարածաշրջանում խաղաղության համար կծառայի
»,- նշել է նախարար Չելիքը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}