Տարածաշրջան14:05, 25 Ապրիլ 2013
ՔԲԿ-ի զինյալները մայիսի 8-ին լքում են Թուրքիան

Քուրդիստանի բանվորական կուսակցությունը
հայտարարել է, որ մայիսի 8-ին սկսելու է իր ուժերը Թուրքիայից դուրս բերելու
գործընթացը:
Թուրքական «Ֆրաթ» լրատվական գործակալության
փոխանցմամբ, Իրաքյան Քանդիլ քաղաքում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ՔԲԿ-ի
բարձրագույն ղեկավարներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է. «Մայիսի 8-ին սկսում
ենք մեր զինյալների Թուրքիայից տարհանման գործընթացը: Եթե նրանց վրա հարձակում
լինի, գործընթացը կկանգնեցվի»:
Հաղորդվում է, որ մամլո ասուլիսից առաջ հրավիրված
փոքրաթիվ լրագրողներից հավաքել են բջջային հեռախոսները:
Ասուլիսի ժամանակ Քարայըլանը իր
գոհունակությունն է հայտնել «Թայմս» հանդեսում աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց
շարքում Օջալանի անվան տեղ գտնելու համար և այդ առիթով իր շնորհակալությունն է
հայտնել հոդվածի հեղինակ Ջերի Ադամսին:
Հիշեցնենք, որ ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը
մարտի 21-ին` Նովրուզի տոնակատարության ժամանակ, ընթերցված իր ուղերձում
կազմակերպության զինյալներին զենքերը վայր դնելու և Թուրքիայի տարածքը լքելու կոչ էր արել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |