• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն17:47, 24 Ապրիլ 2013

Դերսիմում առաջին անգամ դատապարտվել է Հայոց ցեղասպանության ոճիրը

Դերսիմում առաջին անգամ դատապարտվել է Հայոց ցեղասպանության ոճիրը

Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի տեղեկացմամբ`«Դերսիմի Հայերի ասոցացիան» Հայոց ցեղասպանությունից 98 տարի անց առաջին անգամ Թունջելիում (Դերսիմ) մամուլի ասուլիս է հրավիրել և իր բողոքի ձայնը բարձրացրել կատարված ոճրագործության դեմ: Ասոցացիայի անդամները Թունջելիի հրապարակում  մեխակներ են  դրել: Ասոցացիայի նախագահ Սերքան Սարըաթեշը լրագրողներին ասել է, որ 98 տարի առաջ հայերին բաժին հասած ճակատագիրը ամբողջ աշխարհին է վշտացնում, ապա հավելել, որ իրենք հավաքվել են, նախորդ դարասկզբին հայերի դեմ իրագործած ոճիրը դատապարտելու և զոհերի հիշատակին տուրք մատուցելու համար:

«Մենք Դերսիմի երկու  հնաբնակ  ազգերի՝ հայերի և կարմարգլուխ ալևիների (Kızılbaş Alevi) ցեղասպանությունները նկարագրող պատմությունները լսելով ենք մեծացել: 98 տարի լռել ենք, ողբերգություն ապրած մեր քաղաքը չի կարողացել իրականության մասին բարձրաձայն արտահայտվել,արդյունքում պառակտվել է համայնքը, անայցելու են մնացել մեր վանքերը, նենգաբար պղծվել են մեր շիրիմները, մեր վիշտը ոչ ոք չի կարող մեզ հետ կիսել, մեր հանգչած սրտերի ցավը ոչ ոք չի կարող զգալ»,- ասել է Սերքան Սարըաթեշը:

Մամուլի ասուլիսի եզրափակիչ ելույթում հանդես եկավ  1915 թվականին  Թուրքիայից Հունաստան գաղթած հայ ընտանիքի զավակ Թաքովի Մինասյանը:  Նա իր խոսքում նշել է, որ իր այցելության նպատակն է հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա հավելել է, որ թուրքերն իրենց հանդեպ արդար չեն վերաբերվել, ինչի հետևանքով հայ ազգը մեծ ողբերգությունէ ապրել:

Նշվում է, որ Թունջելիի Ժողովրդական-Հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP)  շրջանի պատգամավոր Հուսեյին Այգունը մինչ պատգամավոր դառնալը իր գործընկերների կողմից  1915 թվականի  ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ փաստաբանական գրասենյակին  սև ժապավեններ են փակցրել: Այդտեղ գրի է առնված է նաև Հուսեյին Այգունի անունը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}