Տարածաշրջան17:09, 22 Ապրիլ 2013
Սաուդյան Արաբիան 2 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է գնելու Թուրքիայից

Անցած շաբաթ պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, բանակի
գեներալ Հուսեյին Բին Աբդուլլահ Գոբաիլը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ
Օզալից բացի հանդիպումներ է ունեցել նաև երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական «Սաբահ» թերթի
փոխանցմամբ նման բարձրաստրճան ընդունելությունը պայմանավորված է եղել
Սաուդյան Արաբիայի բանակի գեներալի` Թուրքական կողմի հետ 2 միլիարդ դոլար
արժողությամբ ռազմական տեխնիկայի գնման պայմանագրի վերաբերյալ բանակցություններով:
Հաղորդվում է, որ բանակցությունները ընթացել են Սաուդյան Արաբիայի կողմից
թուրքական արտադրության «ANKA» անօդաչու թռչող սարքերի և կրկին թուրքական
արտադրության «ALTAY» տանկերի գնման շուրջ:
Թերթի տվյալներով թուրքական զինված ուժերի համար նախատեսված «ANKA»
անօդաչու թռչող սարքը դեռևս հունվարին անցել է թռիչքի բոլոր թեսթերը և դրվել
սերիական արտադրության: Սարքի թռիչքի առավելագույն հեռավորությունը 200 կմ է, իսկ
թռիչքի տևողությունը` 18 ժամ: Պայմանավորվածության համաձայն նույն սարքից
արտադրվելու է նաև Սաուդյան Արաբիայի բանակի համար:
Նշենք, որ «ALTAY»-ը հիմնական
մարտական տանկ է, որն արտադրվում է թուրքական զինված ուժերի կարիքների համար: Այն կշռում է 60 տոննա, կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Տանկի թնդանոթի տրամաչափը 122 մմ է, զինված է նաև 12,7 տրամաչափի գնդացիրներով: Անձնակազմի թիվը կազմում է 4 մարդ:Սկզբնական
փուլում նախատեսվում է արտադրել 250 անուն տանկ:Տանկի արժեքը կկավմի մոտ 5.4
միլիոն դոլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |