Միջազգային12:12, 22 Ապրիլ 2013
Թուրքիայի նախագահն ընդունել է Պաղեստինի ինքնավարության ղեկավարին

Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլի նախագահական պալատում ընդունել է Պաղեստինի
ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին և քննարկել Մերձավոր Արևելքում խաղաղության
հաստատման գործընթացը:
«CNNTurk»
լրատվականի տեղեկացմամբ` Աբասը նախօրեին հանդիպել է Միացյալ Նահանգների
պետքարտուղար Ջոն Քերրիի, ապա Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Գյուլ-Աբաս
հանդիպման օրակարգում եղել է մայիս ամսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` Գազա ծրագրված այցը, որը հետաձգելու ուղերձով նախօրեին հանդես էր եկել ԱՄՆ
պետքարտուղարը:
Կողմերը
մասնավորապես խոսել են Իսրայելի կողմից Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելուց
հետո Իսրայել-Պաղեստիին խաղաղության գործընթացում Թուրքիայի ստանձնելիք դերի մասին:
Գյուլից հետո Պաղեստինի ղեկավարը հանդիպելու է վարչապետ Էրդողանի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |