Տարածաշրջան08:50, 22 Ապրիլ 2013
Բողոքի ակցիա` հայ-թուրքական սահմանին

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող հակահայկական կազմակերպությունը
և Բաքվում կենտրոնակայան ունեցող «Բեյնել» կազմակերպությունը հայ-թուրքական
սահմանի Ալիջանի անցակետի մոտ նախօրեին համատեղ անցկացրել են բողոքի միջոցառում:
Ցույցն
ընթացել է հայատյաց բովանդակությամբ կոչերով ու վանկարկումներով: Ցուցարարները վճռականություն
են հայտնել միջազգային հանրությանը տեղյակ պահել այն մասին, որ իբր հայերը նախորդ
դարասկզբին կոտորել են իրենց պապերին:
«Բեյնել»
կազմակերպության ղեկավար Իսմայիլ Աղաբեյն էլ իր ելույթում սպառնացել է, որ մի օր, երբ
այլև ռուսական աջակցություն չի լինի, իրենք հայերի հետ հաշվեհարդար կտեսնեն: Աղաբեյը
հայտարարել է, թե Ղարաբաղը հետ վերցնելուց հետո իրենց նպատակն է լինելու գրավել Երևանը:
Ցույցի կազմակերպիչներն իրենց հռչակել է Երևանի տերեր և հայերին դիմելով պահանջել
ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
«Էրզրում գազեթեսի» լրատվական կայքի տեղեկացմամբ` նմանատիպ մի
քանի ելույթներից հետո բողոքավորները ծածանել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
և ցրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |