Տարածաշրջան15:42, 18 Ապրիլ 2013
Հաթեմ Ջաբբարլը. «Թուրքիան ի՞նչ է անելու»

Եվրասիայի անվտանգության և ռազմավարական հետազոտություններ կենտրոնի
նախագահ ազգությամբ թուրք Հաթեմ Ջաբարլըն հոդված է հրապարակել, որում խոսում է
թուրք-հայկական հարաբերությունների
վիճակի, 2015 թվականին հայոց Ցեղասպանության 100 ամյակի դեմ համարժեք
քայլեր ու ռազմավարություն մշակելու մասին և կառավարությանը կոչ է արվում գործնական քայլերի դիմել:
Մեղադրելով իշխանություններին
անգործության մեջ` նա ասել է. «Ինչպիսի՞ն է լինելու
ԱԶԿ-ի` (Արդարություն և զարգացում կուսակցություն) մոտեցումներն ու վարած քաղաքականությունը 2015 թվականին հայերի այսպես կոչված ցեղասպանության
100 ամյակի միջոցառումներին վերաբերյալ: Պետությունն ի՞նչ պարտականություններ է դրել Արտաքին գործերի նախարարության և
Թուրքական պատմագիտական խորհրդի վրա: Իրականում կարելի է նույնիսկ ենթադրել, թե
ինչպիսի կեցվածք են ունենալու այս երկու կառույցները»:
Այնուհետև Ջաբբարլըն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների
ազդեցությանը թուրք- ադրբեջանական հարաբերությունների վրա, ասել է . «Վերջին
տարիներին Թուրքիան, մի քանի անգամ փորձելով կարգավորել հարաբերությունները Հայաստանի
հետ, լուրջ անհամաձայնություններ և նույնիսկ ճգնաժամ ունեցավ Ադրբեջանի հետ:
Թուրքիան մեծ պետություն է և կարող է Ադրբեջանի արձագանքները հաշվի
չառնելով` Հայաստանի հետ փոխզիջումային ճանապարհով հարաբերությունները կարգավորել:
Բայց դրանից Հայաստանի ու հայկական սփյուռքի թշնամությունը չի նվազի Թուքիայի
նկատմաբ»:
Ջաբբարլըն համոզմունք է հայտնել,
որ Հայաստանը ոչ մի դեպքում չի հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման
գործընթացից, եթե նույնիսկ Թուրքիան նրա բոլոր պայմանները ընունի:
Նա, ևս մեկ անգամ Թուրքիայի կառավարությանը վճռական գործողությունների
անցնելու կոչ անելով, ասել է, որ եթե Թուրքական կառավարությունը շարունակի թույլ
տալ ներկա իրավիճակի շարունակությունը, ապա մի օր էլ կարող է ներողություն խնդրել
չկատարած հանցանքի համար:
Նա մասնավորապես ասել. «Վերջին տարիներին Թուրքիայում հայերի տեսակետները
պաշտպանող այնքան հավաքներ են անցկացվել ու այնքան տեղեկատվություն է ներհոսել, որ
մտավորականությունը երկու մասի է բաժանվել: Մտավորականների նախաձեռնած «ներողության
արշավը» դրա վառ ապացույցն է:
Եթե մի երկրի վարչապետը կարող է
թուրքականությունը ոտքի տակ առնել, եթե մի երկրի ներքին գործերի նախարարը 40 տարի
ահաբեկիչ անվանվող ՔԲԿ-ի անդամներին կարող
է զինյալ անվանել, եթե կառավարությունը կարող է նախարարությունների ու պետական
կառույցների անուններ դիմացից հանել Թուրքիայի հանրապետություն (ԹՀ) ձևակերպումը և
լուրջ քննադատությունների չարժանանալ, ապա եթե Էրդողանը 2015 թվականին գնա
Հաըաստան և ծաղկեպսակ դնի այսպես կոչված Ցեղասպանության հուշարձանին ու հայերից
ներողություն խնդրի, նույնիսկ դա չի կարող անկեղծ լինել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |