Մշակութային11:38, 10 Ապրիլ 2013
Սևան Նիշանյանը` թուրքերեն լեզվի օտարաբանությունների շուրջ

Պոլսահայ
անվանի մտավորական, լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը զբաղվել է քրդերեն լեզվից
փոխառած և թուրքերեն լեզու ներմուծված բառերի
ուսումնասիրմամբ: Ժամանակից թուրքերենի բառարանների ծագուբնաբանական կառույցներն ի
հայտ բերող Սևան Նիշանյանն այդ թեմայով իր բլոգում գրառում է կատարել: Քրդերենից
թուրքերենի փոխառած մի շարք բառեր է ներկայացրել:
«Քանի
որ, քրդերը և թուրքերն ավելի քան 1000 տարի շփվում են միմյանց հետ, փոխադարձաբար
բառեր յուրացնելը հեշտ գործըթնաց է դարձել»,- նկատել է տալիս Նիշանյանը:
«Ժամանակակից
թուրքերենի ծագուբնաբանական բառարանը» ենթավերնագրով հրատարակված «Բառերի
տոհմածառը» գրքում Սևան Նիշանյանը գրել է, որ թուրքերենն այլ լեզուներից ռեկորդային թվով բառեր է փոխառել, նորերն է ստեղծել, և աշխարհի
ամենակոսմոպոլիտ լեզուն է: Հեղինակը մեջբերել է թուրքերեն և քրդերեին լեզուների
միջև եղած կապի մասին վկայող որոշ փոխառություններ:
Դրանք են՝ buyur, bu kadardır, Berdel, biji, cacık, dalavere, dengbej, gundu, halay, ya herru, ya merru, heval, hizmakeko, keleş, kıro, kırve և այլն: Նա նաև նշել է, որ կա մոտ 40 բառ, որոնք հնարավոր չէ կիրառությունից դուրս բերել:
Թուրքերենի
և քրդերենի այս չափ փոխկապակցված լինելը գրող Նիշանյանը բացատրում է երկու ազգերի
միջև եղած դարավոր սերտ կապի առկայությամբ: Նա նաև բառերi մի քանի խմբեր է
առաձնացրել, որոնց համաձայն գոյություն ունի ժարգոնային, մշակույթից ներթափանցված, օտարազգիների կենցաղի
ոլորտից փոխառվնած և հատուկ տերմինոլոգիայի բառեր: Թուրքերենում այսչափ
օտարաբանությունների առկայությունը լեզվաբանը բացատրում է նրանով, որ գրեթե 900
տարի Թուրքիայի վերնախավը տիրապետել է պարսկերեն լեզվին:
Նշենք,
որ ոչ վաղ անցյալում գրող Սևան Նիշանյանը կալանավորվել էր և 10 ամիս անցկացրել է
բանտում իր պահպանության տակ գտնվող Շիրինջեյի տները վերանորոգելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |