Տարածաշրջան10:43, 07 Ապրիլ 2013
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Ստամբուլ

Վաշինգտոնի օդանավակայանում պետքարտուղար Քերրիի օդանավի
դռան հետ կապված անսարքության պատճառով նա ստիպված է եղել ողջ պատվիրակության հետ
միասին տեղափոխվել մեկ այլ ինքնաթիռ, որով և մի փոքր ուշացումով`առավոտյան ժամը 4:10 հասել
է Թուրքիա:
Թուրքական «Իհլաս» լրատվականի հաղորդմամբ` նրան Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական
հյուրատանը դիմավորել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը և Անկարայում
ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնեն: Ինչից հետո էլ ձեռնարկված անվտանգության
միջոցառումների շրջանակներում հյուրին զրահապատ մեքենայով ուղեկցել են հյուրանոց:
Նախատեսվում է Քերրիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործ նախարար Ահմեդ Դավութողլույի հետ: Վերջինիս հետ նաև համատեղ մամլո ասուլիս կլինի:
Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայից հետո կայցելի Իսրայել և Պաղեստին, այնուհետև ապրիլի 10-11-ը G-8 արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար կլինի Լոնդոնում, որին էլ կհաջորդի նրա այցերը Սեուլ, Պեկին և Տոկիո :
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |